
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հակառուսական նոր պատժամիջոցները շրջադարձային են դարձել, փոխանցում է Sky News-ը։ «Դրանք պետք է ազդեն Ռուսաստանի կողմից պատերազմի ֆինանսավորման վրա»,- ասել է նա։
Ավելի վաղ Մակրոնը սոցկայքի իր էջում կոչ էր արել Արևմուտքին մեծացնել Ռուսաստանի նկատմամբ ճնշումները՝ Ուկրաինայում հակամարտության արագ կարգավորման համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ «ԼՈՒԿՕՅԼ» և «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունների դեմ։