Պակիստանի Գուլմին քաղաքում ոստիկանության ծառայողի մեքենայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երեք իրավապահ։
Այս մասին հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով պակիստանյան լրատվամիջոցներին։
Զոհվածների թվում է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա։ Մի քանի մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Սա 24 ժամվա ընթացքում այս տարածքում տեղի ունեցած երկրորդ պայթյունն է։ Ավելի վաղ Գուլմինի անցակետում պայթել էր ինքնաշեն պայթուցիկ սարք։ Անցակետին հարակից շենքը ավերվել էր, սակայն զոհեր չկան։