ԱՆ․ Հայաստանում ցմահ դատապարտված վարձկանների արտահանձնման վերաբերյալ դիմում չի ստացվել

ԱՆ․ Հայաստանում ցմահ դատապարտված վարձկանների արտահանձնման վերաբերյալ դիմում չի ստացվել

24 հոկտեմբերի 2025 – 17:34 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ցմահ դատապարտված սիրիացի վարձկանների արտահանձնման առնչությամբ դիմում չի ստացվել, հայտնում է Sputnik Արմենիան:

2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին մասնակցած երկու վարձկան ահաբեկիչների՝ Մեհրեդ Մուհամմադ ալ–Շխերիին և Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2021 թվականի մայիսին դատապարտել է ցմահ ազատազրկման:

«Ձեր նշած անձինք ներկայում գտնվում են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» քրեակատարողական հիմնարկում: Նրանց վերաբերյալ հանձնման վերաբերյալ դիմումներ չեն ներկայացվել, և նրանք չեն հանձնվել այլ երկիր», – հայտնել են արդարադատության նախարարությունից։

Նախարարության պարզաբանմամբ՝ վերոնշյալ անձինք դատապարտվել են Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից ազատազրկման, և ըստ գործող օրենսդրության՝ նրանք չեն կարող արտահանձնվել, քանի որ չունեն հետախուզվողի կարգավիճակ հանցագործության կամ դատավճռի կատարման նպատակով, այլ հանդիսանում են դատապարտյալներ։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ալ-Շխերին և ալ-Հաջին ճանաչվել են մեղավոր ահաբեկչության, միջազգային ահաբեկչության, զինված հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և վարձկանության համար նախատեսված հոդվածներով։

Leave a Comment