Աթեիստ Քոչարյանի շտաբը հայտարարել է, թե պղծվում է սրբավայրը. դուք ի՞նչ կապ ունեք քրիստոնեության հետ. Հակոբյան


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Քոչարյանի շտաբի կողմից արված հայատարարությանը:

«Մայր Աթոռի անունից աթեիստ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որով չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել, միայն մի պարբերություն մեջբերեմ. «Կարևորությամբ ցանկանում ենք արձանագրել, որ նախկին եկեղեցականի կողմից ձեռնարկվող քայլերով խոչընդոտվում է Հովհաննավանքում սպասավորող քահանաների օրինավոր ծառայությունը, պղծվում է սրբավայրը…»:

Հատուկ այս շտաբի համար նշեմ, թե երբ է պղծվում եկեղեցին, օրինակ՝

  • եթե եկեղեցում տեղի է ունենում անպատշաճ վարք, ինչպեսօրինակ՝ խմություն, անբարոյականություն կամ ծաղր սրբության նկատմամբ,
  • երբ եկեղեցու ներսում իրականացվում են ոչ քրիստոնեական ծեսեր, անեծքներ,
  • երբ ծայրագույնը ստիպում է եկեղեցականին որդեկորույս մորը տանել իշխանության դեմ բողոքի ցույցի,
  • երբ ծայրագույնի քաղաքական կապրիզը չանելու համար եկեղեցու քահանային «աքսորում է» հեռավոր համայնք՝ հեռու ծեր ծնողից,
  • երբ, երբ, երբ….

Ի դեպ, կարող եք գրել ձեր տարբերակները:

Թե դուք ի՞նչ կապ ունեք քրիստոնեության հետ»,- գրել է Հակոբյանը:

Հովհաննավանքի՝ Գարեգին Բ-ի կողմից կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Տեր Արամը հայտնել է, որ պատրաստվում է կիրակի օրը եկեղեցում պատարագ մատուցել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ հայտնել է, որ մասնակցելու է այդ պատարագին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

435 դիտում

Leave a Comment