Մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն – Armenia Today

Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։ 

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող մարմնամարզության նժույգ-թափերի եզրափակչում Մամիկոն Խաչատրյանը վաստակելով 14,600 միավոր՝ նվաճել է արծաթե մեդալ:

Մայիսին կայացած Եվրոպայի առաջնությունում Խաչատրյանը նվաճել էր արծաթե մեդալ, չեմպիոն էր հռչակվել Համլետ Մանուկյանը։ 

Հունիսին Խաչատրյանը հռչակվել էր Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության World challenge cup մրցաշարի չեմպիոն, հուլիսին՝ դարձել էր Մոսկվայում կայացած «Ուժեղագույն մարզիկների գավաթի» հաղթող։ 

Leave a Comment