Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և եւս մի քանի անձանց նկատմամբ լրտեսության մասին գործի շրջանակում։
Ինչպես տեղեկացրել է Habertürk հեռուստաալիքը, գործով անցնում են նաև Իմամօղլուի ընտրարշավի նախկին ղեկավար Նեջաթի Օզքանը եւ Tele 1 հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղը։
Հոկտեմբերի 24-ի առավոտյան Tele 1-ի գրասենյակում սկսվել են խուզարկություններ, Յանարդաղը ձերբակալվել է։ Խուզարկություններ են կատարվել եւ հանցանշաններ են վերցվել նաեւ նրա տանը։ Քննությունը, ավելի վաղ ստացված նյութերի հիման վրա, կարծում է, որ Ստամբուլի նախկին քաղաքապետը, Օզքանը եւ Յանարդաղը մեղավոր են հօգուտ այլ երկրների լրտեսության եւ հարստանալու նպատակով հանցավոր կազմակերպության ստեղծման մեջ։
Քննության ստացած նյութերում, ինչպես նշել է A haber հեռուստաալիքը, հայտնաբերվել են ռազմական բնույթի գաղտնի տեղեկություն, արտասահմանյան անձնագրերի լուսանկարներ։
Իմամօղլուն, որը բանտում է գտնվում կոռուպցիայի գործով, կհարցաքննվի նոր հետաքննության շրջանակում։