Հանրային տրանսպորտի տոմսեր առաջարկող կեղծ էջեր են գործում. զգուշացում – Նորություններ 24.10.2025

Սոցիալական հարթակներում տարածվում են «Երևանի քաղաքապետարան տրանսպորտ» և «Հասարակական տրանսպորտը Երևանում» վերնագրով կեղծ էջեր, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից ու մանրասմում, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես

Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով

transport.yerevan.am կայքի միջոցով

Telcell տերմինալների միջոցով

Telcell սպասարկման կետերում

Երևանի քաղաքապետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվում կեղծ էջերի բլոկավորումն ապահովելու համար:

 

 

Leave a Comment