Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ»-ին նվիրված համաժողովին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը պատվիրակություն կմեկնի Բահրեյն և Բելգիա։ Factor.am-ը այս մասին տեղեկանում է e-gov.am-ից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն կազմում կլինեն նաև ԱԽ քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանը և խորհրդականներ Միքայել Ավետիսյանն ու Կոնստանտին Ղազարյանը։ Նրանք կմասնակցեն Մանամայի երկխոսությանը և «Խաղաղության խաչմերուկ» համաժողովին։

Leave a Comment