Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան, հյուրեր՝ Սպարտակ Նազարյան` Շեֆ-խոհարար, Իսկուհի Համբարձումյան` «Քաղցր ծաղիկների աշխարհ» ասոցիացիայի հիմնադիր, հայտնի խոհարար-հրուշակագործ:
Թեմա՝ սեպտեմբերի 25-28-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացել է «Խորվաթական խոհարարական օրեր» փառատոնը։ Խոհարարական և հրուշակագործական մրցույթներին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները։
Մրցույթի արդյունքում թիմը վաստակել է 17 մեդալ։
Հաղորդման երկրորդ հատվածում՝ հյուրեր՝ Թալին Թօփալաքեան` «Իմ Քայլը» հիմնադրամի փոխտնօրեն, Իրինա Մարտիրոսյան` «Հաջողակից՝ սկսնակի» ծրագրի շահառու:
Թեմա՝ նոյեմբերին կկայանա «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից կազմակերպված բարեգործական ընթրիք։ Գոյացած ամբողջ հասույթը տրամադրվելու է «Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցության ծրագրի շահառուների երազանքներն իրականացնելու համար։
Ինչպես միշտ՝ օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ մեր սիրելի ռադիոլսողների հետ: