Սոցցանցերում տարածվում են կեղծ էջեր, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տրանսպորտի տոմս ձեռք բերել․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ սոցիալական հարթակներում տարածվում են «Երևանի քաղաքապետարան տրանսպորտ» և «Հասարակական տրանսպորտը Երևանում» վերնագրով կեղծ էջեր (https://www.facebook.com/share/17ao2VMYRe/?mibextid=wwXIfr, https://landingfleet.com/xkgV5w8M), որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել:

Քաղաքապետարանը հիշեցնում է, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես

  •         Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով
  •       transport.yerevan.am կայքի միջոցով
  •         Telcell տերմինալների միջոցով
  •         Telcell սպասարկման կետերում

Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվում կեղծ էջերի բլոկավորումն ապահովելու համար:

 

Leave a Comment