Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները դառնում են ավելի հասուն՝ չնայած առկա տարաձայնություններին։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում դեսպանը նշեց, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում և ձեռք են բերում նոր ձևեր։