«Առաջ» աջակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Նարեկ Մանթաշյանը գրում է. «Երեկվա կադրերը հոգեցունց էին, ինչ խոսք մենք մեր բաժին պատիժն ենք ստանում, երբ ազգին դավաճանածը շարունակում է իշխանավոր մնալ, Եղբոր սխրանքն ու շիրիմը ուրացածը քաղաքական առևտրում իշխանահաճո քաղաքական վաճառական լինել, հայրական խորհուրդ ու խրատը վաճառածը, հերոս հոր անունի շահարկմամբ ձայներ կորզել, ապա բնական է նաև այս խմբերի անվերապահ աջակցությունը՝ հոգևոր հորն ու հոգևոր եղբայրների մատնումն ու ուրացումը:
Սրանց հետ ամեն բան պարզ է, սրանք մարդիկ են ովքեր ատում են ամեն հաջողվածը, Իրենք ատում ու նախանձում են իրենց այն հարազատներին, ում անունի հետ ասոցացվելով են մարդամեջ դուրս եկել և այդ բարդույթի հաղթահարումը վիժել է, ինչն էլ հանդիսացել է ուրացման հիմնական պատճառ: սրանք 30 արծաթականներ են և ամեն բան պարզ է, բայց խոսքս, միամտաբար լցված է հավատով, որ հասարակ մարդը, անկախ իրեն Հ1-ի թելադրած կեղծ օրակարգից, չի կարող իր մեջ չանել հետևյալ վերլուծությունը.
Կարգալույծ անել, կամ չանելը, դա բացառապես եկեղեցական արարողակարգ է և որևէ կերպ չի կարող առընչվել եկեղեցուց դուրս գտնվող որևէ կառույցի, կամ անհատի: Ինքներդ ձեզ հարց տվեք, մեկ մոլագար, Կառավարությունը ես եմ արտահայտվելով, մեկ սմս հաղորդագրությամբ մի քանի նախարար և մեկ ԲԴԽ նախագահ է ազատում պաշտոնից, պատգամավորի է հորդորում մանդատը դնել, կարող է արդյոք որոշել թե անարդար են ստյոպի կարգալույծ լինելու որոշումները՞:
Սա մոտավորապես նույնն է որ դուք, ձեր սեփական հացի փռում աշխատող հացթուխին աշխատանքից ազատեք, հացին թույն խառնելու համար, իսկ մոլագարն ասի, որ կիրակի գալու է հենց այդ հացթուխի թույնոտ հացը լափելու:
Կամ դուք ընտանիքով որոշեք, որ ձեր երեխան այլևս ջութակի չի գնալու, որովհետև նա չունի ոչ տաղանդ, ոչ ջութակ, իսկ մոլագարը կիրակի գա ձեր տուն ու պնդի, որ երեխան պիտի առանց տաղանդ և ջութակ նվագի…
Կյանքներս վերածել են մեկ անձի թատրոնի, որը իր չնչին գոյությունը ինքնահաստատելու համար վերացնում է այն ամենը, ինչի հաշվին գոյութնուն ունեն հայն ու Հայաստանը:
Սա տեսակի պայքար է, իսկ իմ տեսակը կամ կմեռնի պայքարի դաշտում, կամ կունենանք մեր երազանքի հայրենիքը,մնացածը լոլո է չկա մեջտեղ, մեջտեղում մեծ, անանցանելի անդունդ կա…
Աջակցությունս Մայր Աթոռին, և նրա պաշտպանության համար զնդանված բոլոր խղճի բանտարկյալներին…»: