
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։
Ըստ ՏԿԵ նախարարության տեղեկությունների՝ մասնավորապես անդրադարձ է կատարվել տրանսպորտային, ավիացիոն և ճանապարհաշինության ոլորտներին։