Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը։
Ազգային ժողովի օրակարգում կա 28 հարց, որոնցից 26-ը արդեն քննարկվել են։ Այժմ ընթանում են քննարկումներ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության վերաբերյալ։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը թափուր պաշտոնի համար առաջադրել է Արմեն Քթոյանի թեկնածությունը: