https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=251a0bb520
Սանդրո Պերկովիչ. «Այս մակարդակում ամենափոքր սխալը պատժվում է»
Հայաստանի չեմպիոն «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը գնահատել է Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրում Ռումինիայում կայացած «Ունիվերսիտատեա Կրայովայի» (1-1) հետ ոչ-ոքին։
«Շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին ձեռք բերված միավորի համար։ Կարծում եմ՝ մենք բավականին լավ հանդիպում անցկացրինք։ Առաջին խաղակեսում, չնայած «Կրայովայի» առավելությանը, խաղացինք այնպես, ինչպես պլանավորել էինք և ունեցանք երկու-երեք լավ հնարավորություն։ Ցավոք, չկարողացանք օգտագործել դրանք։ Այս մակարդակում ամենափոքր սխալը պատժվում է: Երկրորդ խաղակեսում 1։0 հաշվի դեպքում չընկճվեցինք և կարողացանք հավասարեցնել։ Արժանի էինք այս միավորին։ Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին՝ ստեղծած մթնոլորտի համար, նույնիսկ եթե նրանց մեծ մասը մեր դեմ էր։ Նման ստադիոնում խաղալը հաճույք էր», — ասել է Պերկովիչը։