Կրասնոգորսկում 5 մարդ Է տուժել ԱԹՍ-ի հարձակման հետևանքով ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Կրասնոգորսկում 5 մարդ Է տուժել ԱԹՍ-ի հարձակման հետևանքով

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել են չորս մեծահասակ և մեկ երեխա։ Անօդաչու թռչող սարքը ներխուժել է բարձրահարկ շենքի 14-րդ հարկում գտնվող բնակարան: Այս մասին հայտարարել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը:

Վորոբյովը նշել է, որ երեք մեծահասակները ստացել են կոտրվածքներ և բեկորային վերքեր, իսկ երեխան ոտքի թեթև վնասվածքներ:

Leave a Comment