Կուչուբաևի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, հայտնել է փաստաբան Գագիկ Գալիկյանը։

Նա մանրամասնել է, որ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ կուղարկվի ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան։

Դատարանը Կոչուբաևին երկու ամսով կալանավորել էր հոկտեմբերի 17-ին՝ Ֆեյսբուքում նրա հրապարակումից հետո, որտեղ փաստաբանը քննադատել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձերբակալությունը: Կոչուբաևը, մասնավորապես, իրավապահ մարմինների ներկայացուցիչներին անվանել էր «հոգին սատանային վաճառած» և «շան տղա»:

Համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որտեղ փաստաբանին գետնին էին տապալել դիմակավորված ուժայինները՝ «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների գործով դատական նիստից հետո: Փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելու մասին հայտնել են նրա գործընկերներ Վարազդատ Հարությունյանն ու Ռուբեն Մելիքյանը:

Leave a Comment