Պուտինի և Թրամփի հանդիպումը հնարավոր է. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հնարավոր նոր հանդիպումը մնում է օրակարգում, բայց ցանկանում է, որ այն տա շոշափելի դրական արդյունքներ:

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։

«Այսպիսով, երկու առաջնորդների միջև հանդիպումը ամբողջությամբ դուրս չէ օրակարգից։ Կարծում եմ՝ նախագահ (Թրամփը) և ամբողջ (ԱՄՆ) վարչակազմը հույս ունեն, որ դա մի օր տեղի կունենա։ Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք ապահովել, որ այն ունենա շոշափելի դրական արդյունք, որ դա նախագահի ժամանակի ճիշտ օգտագործվի»,- ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Leave a Comment