Mercedes–ի 51–ամյա վարորդը պարեկներին 10 հազ․ դրամ կաշառք է առաջարկել․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Mercedes–ի 51–ամյա վարորդը պարեկներին 10 հազ․ դրամ կաշառք է առաջարկել, նրան ձերբակալել են։
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, հոկտեմբերի լույս 23-ի գիշերը Արմավիր մարզի պարեկները իրավախախտում կատարելու համար Էջմիածնի Մանուշյան փողոցում կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ 51-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական և ոչ սթափ վիճակում է։
Իրավախախատումը արձանագրելու համար որպես կաշառք նա պարեկներին առաջարկել է 10․000 դրամ։ Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։