Aurora News | Պուտինն արձագանքել է զուգարանակոնքերի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է զուգարանակոնքերի դեմ ԵՄ պատժամիջոցների մասին՝ ասելով, որ դրանք իրենց վրա թանկ կնստեն։

«Մեր զուգարանակոնքերի գնման չեղարկումը նրանց վրա թանկ կնստի։ Իրականում, կարծում եմ, որ դրանք օգտակար կլինեին ստեղծված իրավիճակում», – լրագրողներին ասել է պետության ղեկավարը։

Հիշեցնեք՝ ԵՄ-ն արգելել է զուգարանակոնքերի, բիդեների և ջրահեռացման բաքերի արտահանումը Ռուսաստան։

ԵՄ-ն հայտարարել է, որ 19-րդ պատժամիջոցների փաթեթը ներառում է լրացուցիչ արգելքներ այն ապրանքների արտահանման վրա, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել ռազմական ոլորտում՝ աղ, ծծումբ, գրաֆիտ, մետաղական հանքաքարեր, ռետինե արտադրանք և կերամիկական նյութեր։

Leave a Comment