
Դուբայի առևտրի պալատը, որը «Դուբայի պալատներ» կառույցի ներքո գործող երեք պալատներից մեկն է, հաջողությամբ ավարտել է իր առևտրային առաքելությունը Վրաստանում և Հայաստանում։ Առաքելության երկրորդ փուլում Պալատը կազմակերպեց մի շարք B2B հանդիպումներ Դուբայից ժամանած ընկերությունների և նրանց հայաստանյան գործընկերների համար՝ նոր համագործակցություններ ուսումնասիրելու և փոխադարձ առևտրի ու ներդրումների ընդլայնման հնարավորությունները բացահայտելու նպատակով։
Ֆորումի շրջանակում հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանը։ Նշանակալի ելույթներով հանդես եկան նաև Դուբայի պալատների միջազգային հարաբերությունների գործադիր փոխնախագահ Սալեմ Ալ Շամսին, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան, Ն.Գ. դոկտոր Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալ Մուլլան և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը:
Ամբողջությամբ՝ /news.am/