Ջանդի Քուենինգ, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «ընդունել է տարիների ընթացքում ապօրինի եկամուտ ստանալու փաստը»։ Այս հայտարարությունը հնչել է ՊԱԾ-ի կողմից իրականացվող բարձրագույն պաշտոնյաների գործի շրջանակում։ Ծառայությունը հայտնել է, որ առաջիկա օրերին կկատարվի Ղարիբաշվիլիի գործողությունների իրավական գնահատում և կկայացվի որոշում՝ նրան նկատմամբ կիրառվելիք կանխարգելիչ միջոցի վերաբերյալ։ Հինգշաբթի՝ ՊԱԾ-ի ճեպազրույցից մեկ օր անց, հայտարարվել է գործի հետ կապված երկրորդ կալանքի մասին։ Ըստ գլխավոր դատախազության, ձերբակալվել է նախկին ՊԱԾ ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի գործընկեր Անդրիա Լիլուաշվիլին՝ խոշոր չափերի փողերի լվացման մեղադրանքով։ Գլխավոր դատախազությունը այս քննության մասին հայտնել […]