Պսակադրվող զույգին վախեցրել են. կարգալույծ քահանայի ճեպազրույցը՝ կետերով

  •  Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանը (Ստեփան Ասատրյան) պատասխանել է լրագրողների հարցերին:
  •  Հիմա էլ եմ Կադիրովի նման ղեկավար ցանկանում։ Նա ժողովրդավար առաջնորդ է:

  • Ես հալածված, ստորացված կերպար եմ իմ եկեղեցական վերադասի կողմից, և որոշել եմ այլևս չլռել։

  • Կարող եք ինձ չհարգել, ինձ չճանաչել, բայց վերջապես բարձրաձայնում եմ, ասում եմ՝ ժողովուրդ, խնդիր կա։
  • Ես տեղեկություն ունեմ, որ Կաթողիկոսը երեխա ունի, թող դիմի դատարան, ես դատարանում կապանցուցեմ:
  • Մարդկանց կարծիքները կարող են տարբեր լինել, ինչպես նրանց քթերը: Ինչքան մարդ, այնքան կարծիք. այն հասարակությունը, որը սատարում է Եկեղեցուն, չի կարող լինել հայհոյող։ Եվ այս տեսակը չի կարող Եկեղեցին փրկող լինել։ Մենք մեր եկեղեցին կպաշտպանենք։
  •  Մարդիկ որոշել էին, որ պսակադրությունը ես անեի, բայց մյուս քահանան զույգին վախեցրել է, ասել է՝  եթե Տեր Արամն իրականացնի արարողությունը, չեն տալու ամուսնության վկայական:
  • Միքայել սրբազանի դատավարությանն իմ կամքով էի գնացել:

 

Leave a Comment