Տաջիկստանը հայրենիք է վերադարձրել 4 հազար ուսանողի, որպեսզի նրանք չմիանան ահաբեկիչներին


Աշխարհ


Տաջիկստանի իշխանությունները հայրենիք են վերադարձրել ավելի քան 4000 ուսանողի՝ ահաբեկչական կազմակերպություններին նրանց միանալը կանխելու համար:

Այս տեղեկությունը մեջբերել է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի նախագահ Սայմումին Յաթիմովը՝ Դուշանբեում ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին նվիրված ԱՊՀ երրորդ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ:


«Ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներին միանալը կանխելու նպատակով հայրենիք են վերադարձվել ավելի քան 4 հազար տաջիկ ուսանող, ովքեր ահաբեկչական կազմակերպությունների և արտասահմանյան կրոնական կրթական հաստատությունների մշակման օբյեկտ էին հանդիսանում», – ասել է նա։




Leave a Comment