Ազգային ժողովի պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը գրել է.
«Կտրիճ Ներսիսյանն, ըստ էության, առաջին անգամ ինքն իրեն «կարգալույծ» արեց 2021 թվականին, երբ կոչ արեց չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և սատարեց իր հանցակից Քոչարյանին:
Դրանից հետո ժողովրդի մեծամասնությունը վերընտրեց ՔՊ-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահը զավթածին ցույց տալով իր իրական տեղը:
Կտրիճ Ներսիսյանը վերջնականապես «կարգալույծ» արվեց հավատավոր ժողովրդի համար, երբ բացահայտվեց, որ կին և երեխաներ ունի, բացահայտվեց, որ խախտել է Աստծոն տրված խոստումը, բացահատվեց, որ սրբապիղծ է:
Եվ հետևաբար, Կտրիճ Ներսիսյանը և իր անունից գործող ցանկացած եկեղեցական փաստացի գործում են ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հավատավոր հայ ժողովրդի:
Կտրիճ Ներսիսյանը օր առաջ պետք է հեռանա, և որքան շուտ, այնքան լավ հենց իր ու իր սրբապիղծ խունտայի համար»,- գրել է նա: