Կաթողիկոսն ամուսնացած է ու երեխա ունի, նկարներն էլ ունեմ, ապրելու տեղն էլ գիտեմ․ կարգալույծ արված քահանա

Կաթողիկոսն ամուսնացած է ու երեխա ունի, նկարներն էլ ունեմ, ապրելու տեղն էլ գիտեմ․ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը չի պատրաստվում լքել Հովհաննավանքը։

 

Հովհաննավանք էր եկել Հայր Շնորհը,  ով Ստեփան Ասատրյանին պետք է փոխանցեր ծանուցում, թե նա այլևս կարգալույծ է արված և չի կարող արարողություն իրականացնել։

 

Այստեղ են նաև ոստիկանության ծառայողներ։ Գյուղի բնակիչներից մեկը պնդեց, որ սա իրենց գյուղի եկեղեցին է եւ իրենց քահանան լինելու է կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը։

Հիշոցնենք՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է արվել Տեր Արամ քահանա Ասատրյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հաղորդագրության համաձայն՝ նրան կարգալույծ հռչակելու համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը, ինչպես նաև Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը:

Leave a Comment