570 մլն դրամ կհատկացվի երեխաների արյան մեջ գլյուկոզայի մոնիթորինգի համակարգ ներդնելու համար

570 մլն դրամ կհատկացվի երեխաների արյան մեջ գլ...

Վերջին ամիսներին, շատ հաճախ շփվում շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների հետ, մարզային այցերի ընթացքում է մի քանի անգամ եղել, որ նրանք մոտեցել են, գործնականում՝ ամենօրյա ռեժիմով, էլեկտրոնային փոստով նամակներ եմ ստանում:  Այս ընթացքում իրենք երկու հիմնական հարց էին բարձրացնում և ուրախ եմ, որ դրանցից մեկը լուծվեց: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Կառավարության այն ծրագրին, որով  նախատեսում է ՀՀ-ում շաքարային դիաբետ ունեցող բոլոր՝ 1,100 երեխաների համար ներդնել կառավարման լիարժեք, խնայող և ճշգրիտ տվյալներ ապահովող համակարգ:

Նա նշել է, որ այդ որոշմամբ, պետական բյուջեից գնվում են սարքերը և դրանց շնորհիվ ծնողները սմարթֆոնների միջոցով կարող են հետևել: 

«Ինսուլինը տրամադրվում է, չէ՞. Հա, ինսուլինը ցմա՞հ է տրամադրվում: Այսինքն՝ մենք մարդկանց, իրենց պրոբլեմի հետ մենակ չենք թողնում, մենք պրոբլեմի հետ առնչվում ենք հասցեական»,-ընգծել է Փաշինյանը:

Leave a Comment