Ֆրանկոֆոնիայի խաղերի համար մոտ 26 մլն դրամ կհատկացվի ՀՀ վարչապետի աշխատակազմին

https://arm.sputniknews.ru/20251023/frankvofvoniaji-khagheri-hamar-mvot-26-mln-dram-khatkacvi-hh-varchapeti-ashkhatakazmin-95000380.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88123097_0:0:902:676_1920x0_80_0_0_facdce89a751f1195372726ae79b8c75.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ֆրանկոֆոնիա, գումար, հհ կառավարություն

հայաստան, ֆրանկոֆոնիա, գումար, հհ կառավարություն

Բաժանորդագրվել

Խաղերի կազմակերպումն ու անցկացումը պատշաճ մակարդակով ապահովելու համար ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմին մոտ 26 մլն դրամ կհատկացվի 2027 թ. Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Նախատեսվում է, որ 2027 թ. խաղերի շրջանակում Երևանը կհյուրընկալի մոտ 7000 հյուր՝ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներից և կառավարություններից, այդ թվում՝ մարզիկներ, արվեստի ներկայացուցիչներ, ուղեկցող անձնակազմեր, պետական պաշտոնյաներ, ԶԼՄ ներկայացուցիչներ և այլն:

Խաղերի կազմակերպումն ու անցկացումը պատշաճ մակարդակով ապահովելու համար ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ:

Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի կառավարման կենտրոնին հատկացված «Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի նախապատրաստում և անցկացում» միջոցառումից 25 միլիոն 903 հազար դրամ վերաբաշխում կարվի, և գումարը կտրամադրվի վարչապետի աշխատակազմին:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը 2023 թ. սեպտեմբերի 29-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը հայտ էր ներկայացրել 2027 թ. Ֆրանկոֆոնիայի 10-րդ հոբելյանական խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար: 2024 թ. փետրվարի 8-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) մշտական խորհուրդը միաձայն որոշեց խաղերի անցկացման իրավունքը շնորհել Հայաստանին: 2024 թ. հունիսի 27-ին Հայաստանի և ՖՄԿ-ի միջև ստորագրվեց համաձայնագիր, որով սահմանվեց Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացման շրջանակը։

Ինչո՞ւ է ըմբշամարտը դուրս մնացել Ֆրանկոֆոնյան խաղերի ցանկից. ահազանգ Արսեն Ջուլֆալակյանից

Leave a Comment