Բացահայտվել է 100 հանցագործություն, հայտնաբերվել՝ 6 հետախուզվող

Բացահայտվել է 100 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
26 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
7 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
4 դեպք՝ ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու,
3 դեպք՝ հոգեկան ներգործության,
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու:

Բացահայտվել են նաև կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, շորթման, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

1-ական դեպք՝ սպանության փորձի, բնակարանային գողության, խարդախության, համակարգչային հափշտակության։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 5 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 2 մարդ զոհվել է․ 17-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Leave a Comment