Կառավարությունը ԿԸՀ–ին 130 մլն 800 հազար դրամ կտա Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների համար

https://arm.sputniknews.ru/20251023/karavarutjuny-kyhin-130-mln-800-hazar-dram-kta-vagharshapati-tim-yntrutjunneri-hamar-94999283.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1611/79/16117991_88:0:1511:1067_1920x0_80_0_0_96419063654b4a152e96fb34ab5b4838.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հհ կառավարություն, վաղարշապատ, ընտրություններ

կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հհ կառավարություն, վաղարշապատ, ընտրություններ

Բաժանորդագրվել

Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16–ին:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. 130,8 մլն դրամ կհատկացվի ՀՀ ԿԸՀ–ին` Վաղարշապատում ավագանու ընտրության նախապատրաստման և անցկացման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաղարշապատ (Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը) համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16–ին:

Այս ընտրության նախապատրաստման և անցկացման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել և կառավարությանը ներկայացրել է 142,6 մլն դրամի պահանջ։

Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտի` այդ գումարը ծախսվելու է.

Տրանսպորտի ծառայության վճարների
Կապի ծառայության վճարների
Գրասենյակային, հրատարակչական, գործուղման, համակարգչային և կազմտեխնիկայի սպասարկման ծախսերի
Քվեախցերի պատրաստման
Կնիքների պատրաստման
Թղթյա պակետների պատրաստման
Քվեաթերթիկների համար ծրարների ձեռք բերման
Քվեաթերթիկների տպագրման
Ինքնասոսնձվող դրոշմանիշի ձեռքբերման
Կտրոնների տպագրության
ԸԸՀ, ՏԸՀ անդամների, ԶԼՄ ներկայացուցիչների, սարքերի օպերատորների ուսուցման, տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի տարածք ապահովելու համար:

Արդյունքում կառավարությունը որոշել է ԿԸՀ–ի համար ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացնել 130,8 մլն դրամ:

Leave a Comment