Ծանր օրեր է ապրում Եկեղեցին .. ամենադաժանն այս կիրակիից սկսած`մինչև նոյեմբերի 4-ն է լինելու: Դեդլայն է դրել Նիկոլը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Սյուզի Բադոյանը:
«Եկեղեցին ծնկի բերելու համար նիկոլն իր համար սահմանել է դեդլայն`
հոկտեմբերի 27-ից -նոյեմբերի 4-ը
. Մեղա Աստծու
Պարզվում է` Տեր Արամ կոչվածի պատարագին մասնակցելը Հովհաննավանքում` շատ հին պլան է, գծվել է դեռ ամռանը` համատեղ
ընդ որում անկախ այդ քահանային կարգալույծ անելու հետագա զարգացումներից:
Նիկոլի գծած գրոհի նոր սցենարի համաձայն` հոկտեմբերի վերջին կիրակին վճռորոշ ստարտի համար
պատարագով պիտի սկսի`
աղոթքի թեման ու բարձրաձայն երազանքը ՔՊ-ի Եկեղեցին ազատել եկեղեցական գործող իշխանությունից
Ըստ սցենարի` Նիկոլը մասովկա հավաքած իր քպ գրոհայիններով ըստ նախնական պլանի, որի մասին հայտարարվեց հետո,
Հովհաննավանք կգնա այս կիրակի
իր հետ համագործակցող
Քահանայի մատուցած պատարագին մասնակցելու, այլանդակ ելույթներով կհայտարարի, որ օր ու ժամ է տալիս Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ մինչեւ հոկտեմբերի 27-ն է դա:
Ընդգծեմ, այդ օրն էր, որ 1999-ին Ամենայն Հայոց 132-րդ կաթողիկոս ընտրվեց Գարեգին Բ-ն:
Ուշադրություն.
Համարյա Ալիեւի պես նիկոլն էլ սիմվոլներ է սիրում:
Դեդլայնի երկրորդ օրը` նոյեմբերի 4-ը, որպես արարի ավարտ հատուկ է ընտրվել, քանի որ դա Կաթողիկոսի օծման օրն է:
Մեղա մեղա
Այսինքն` հենց Հովհաննավանքից նա օր ու ժամ կտա ու խայտառակ արշավով կջանա կորզել Վեհափառ Հայրապետի հրաժարականը, այնուհետ մինչև նոյեմբերի 4-ը, ըստ սցենարի` Մայր Աթոռը եկեղեցական իշխանությունից դատարկելու համար ուղիղ գրոհ կկազմակերպի ոստիկանական զորքով
Սուրբ Էջմիածնում տաճարի վրա:
Այնպես որ Կիրակին պատմական ծանր օր է Եկեղեցին ու մեր հոտը նաև պառակտելու համար:
Դիմացեք մարդիկ սագա անի գայթակղությանը, որ այս ծանր փորձությունն էլ հաղթահարենք:
Աստծով»,- գրել է լրագրողը: