«Break Point. GoSportFM» փոդքասթի հերթական հյուրը բլոգեր Էլիզ Մելիքյանն է։
StarNews -ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր դրվագները։
Նախ Էլիզը պատմեց՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում, երկու անգամ վթարի ենթարկվելու մասին։
«Ցավոք, բայց իրականություն է։ Երկու դեպքն էլ եղել է տաքսիի մեջ, այսինքն ես բացարձակ կապ չունեի և ընդամենը ուղևոր էի։ Առաջին դեպքում մեղավորը իմ վարորդն էր՝ արագ էր վարում ու չհասցրեց արգելակել, իսկ երկրորդ դեպքում լուսացույցի տակ կանգնած էինք ու հետևից հարվածեցին։ Դրանից հետո ոչինչ չէի հիշում՝ թե’ ցավից, թե’ վախից չգիտեմ, հետո արդեն արթնացա հիվանդանոցում։ Երկրորդ վթարից հետո միայն վերականգնողական շրջանը երկար տևեց՝ մեջքի հյուսվածքների կոտրվածք ունեի, բայց Փառք Աստծո արդեն լավ եմ»։