Ժողովո՛ւրդ ջան, հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ․ Փաշինյան

Կոնյակ կարող է արտադրվել միայն Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից, այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում չի կարող շամպայն լինել, որովհետև շամպայն արտադրվում է միայն այն խաղողից, որը Ֆրանսիայի Շամպայն ռեգիոնում է աճում»,- նշեց նա։

Փաշինյանը զարմանում է, երբ ասում են՝ «կոնյակ ենք տանում, չեն թողնում, բայց ասում եք, թե լավ հարաբերություն ունեք ԵՄ-ի հետ»։

«Ժողովո՛ւրդ ջան, հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ»,- ասաց նա։

Նշենք, որ ՀՀ–ից կոնյակի սպիրտ արտահանողներին կառավարությունը կտրամադրի աջակցություն 2025 թ. ապրիլի 1-ից մինչև 2026 թ. ապրիլի 1–ը։

Ակնկալվում է, որ այս աջակցության արդյունքում 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը կարտահանվի շուրջ 15 մլն լիտր կոնյակի սպիրտ։

Leave a Comment