23 Հոկտեմբերի 2025, 11:10
Այս պահին մի խումբ մարդիկ ակցիա են իրականացնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիմաց։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ ծնողները բողոքում էին, որ հայոց այբուբենի ստեղծման և Մեսրոպ Մաշտոցի մասին տեղեկատվությունը հանվել է Այբենարանից՝ այն փոխարինելով QR կոդով։ Այբենարանում չկա Մաշտոցի դիմանկարը կամ այբուբենի ստեղծման վերաբերող բաժիններ։
«Մեր պահանջները հստակ հստակ են։ Մեսրոպ Մաշտոցի մասին ինֆորմացիան պետք է վերադառնա Այբենարանի առաջին էջ»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։