Հիմնանորոգվում է Մեղրու տարածաշրջանով անցնող միջպետական ճանապարհահատված

Հիմնանորոգվում է  Մեղրու տարածաշրջանով անցնող միջպետական ճանապարհահատված

Հիմնանորոգվում է Մ-2 միջպետական ճանապարհի կմ336+550-կմ338+350 հատվածը՝ մոտ 2կմ երկարությամբ։ Ճանապարհն անցնում է Մեղրու տարածաշրջանով։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

 

 Ասֆալտբետոնե ծածկը տեղադրված է, այժմ ընթանում են անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքներ։ Առաջիկայում նաև կգծանշվի։

Հիմնանորոգումը՝ ՀՀ պետբյուջեի միջոցներով։

Տեսանյութը

Leave a Comment