ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում «Լիվերպուլը» 5:1 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։
Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը․ 26-րդ րոպեին գոլ խփեց Ռասմուս Կրիստենսենը։
10 րոպե անց «մերսիսայդցիները» հավասարեցրին, ապա առաջ անցան հաշվի մեջ․ աչքի ընկավ Ուգո Էկետիկեն, որից 4 րոպե անց գոլ խփեց Վիրջիլ վան Դայկը։ Առաջին խաղակեսի վերջնամասում գոլ խփեց Իբրահիմա Կոնատեն։
Երկրորդ խաղակեսում մեկական անգամ աչքի ընկան Կոդի Գակպոն և Դոմինիկ Սոբոսլայը։ Երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆլորիան Վիրցը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին