ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը կրճատել է և մտադիր է շարունակել կրճատել Ռուսաստանից գնվող նավթի ծավալը։
Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը՝ Դիվալիի հնդկական տոնի առթիվ ունեցած ելույթի ժամանակ։ «Նրանք շատ նավթ չեն գնի Ռուսաստանից», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ նկատի ունենալով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին։
Հնդկաստանին անդրադառնալով՝ Թրամփը հավելել է. «Նրանք զգալիորեն կրճատել են նավթի գնումները և շարունակում են զգալիորեն կրճատել»։ Թրամփը նշել է, որ հոկտեմբերի 21-ին ինքն ու Մոդին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են առևտրային հարցեր։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Հնդկաստանի վարչապետը ցանկանում է ավարտել Ուկրաինայում պատերազմը։