Սանձարձակություն է, ամենայն հայոց «չկաթողիկոսը» վաբանկ է գնում. Արթուր սարկավագ

Եկեղեցի-իշխանություն հակամարտությունը
նոր փուլ է մտնում։ Երեկ Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ արեց Հովհաննավանքի հոգևոր հովիվ
տեր Արամ քահանա Ասատրյանին։ Դրանից հետո տեր Արամը հայտարարեց, որ կիրակի պատարագ
է անելու, ինչին արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ ինքը կիրակի
կմասնակցի այդ պատարագին։

Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
Արթուր սարկավագ Կարապետյանի հետ։ Նա նշեց, որ վստահաբար կարելի է ասել, որ, այսպես
կոչված, ամենայն հայոց «չկաթողիկոսը» վաբանկ է գնում, ու շատ ճիշտ որոշում է, որ տեր
Արամը պետք է մասնակցի, ու վարչապետն էլ պետք 
է գա։

Հարցին՝ հնարավո՞ր է Էջմիածնում
լինի հաջորդ հավաքը, Արթուր սարկավագն ասաց՝ քիչ հավանական է համարում, որ Էջմիածնի
հավաքից հետո Կտրիճ Ներսիսյանը հեռանա։

Խոսելով նաև Նաթան արքեպիսկոպոսի
և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության
մասին՝ Արթուր սարկավագն ասաց, որ զարմանալին այն է, որ այս աբեղան ասում է՝ ինձ հորդորում
են գնալ Նիկոլ Փաշինյանի դեմ հավաքներին, սակայն արքեպիսկոպոսը չի ասում՝ ցավում եմ,
որ կաթողիկոսը նման բան է արել, այլ ասում է՝ 
ցավում եմ, որ որոշումը չի փոխել։

«Այսինքն՝ իր համար օքեյ է, որ
կաթողիկոսը կարող է էդ մարդու մորը, ով երեխա է կորցրել պատերազմի ժամանակ, ասի՝ գնա
հանրահավաքի, բայց էն, որ Կտրիճ Ներսիսյանը պարականոն որոշում է կայացրել ու բոլորին
խեղդած է պահում, էդ նորմալ է։ Իրեն էլ է խեղդած պահում Կտրիճը։ Իրեն պետք է հարցնել՝
ինքը ինչի՞ է Լոնդոնից եկել»,- նշեց Արթուր սարկավագը։

 Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան

 

 

 

 

Leave a Comment