Անդրանիկ Միհրանյանին Զվարթնոց օդանավակայանում արգելել են մտնել Հայաստան





Այսօր Մոսկվա-Երևան թռիչքով Հայաստան պետք է ժամաներ Անդրանիկ Միհրանյանը։ Զվարթնոց օդանավակայանի անձնագրային անցակետում, սակայն, նրան արգելել մտնել Հայաստան։ Նախ ստիպել են սպասել շուրջ երկու ժամ, ապա առանց պատճառը նշելու՝ տեղեկացրել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։ Ըստ երևույթին, այդ երկու ժամը հայ իրավապահներն օգտագործել են ալկոհոլիկ ծաղրածուին պեղելու համար, որպեսզի ճշտեն՝ կարելի է Միհրանյանին թողնել հատել սահմանը թե ոչ։

Միհրանյանը շուրջ 10 տարի աշխատել է Ռուսաստանի Դաշնության Նախագահական խորհրդում, Կրեմլում արտաքին քաղաքական գծով ամենաազդեցիք խորհրդականներից է եղել, և առհասարակ Ռուսաստանում քաղաքական էլիտայի կողմից ամենաընկալելի հայ վերլուծաբաններից մեկն է։

Անդրանիկ Միհրանյանը դեռ 2020 թվականի դավադիր պատերազմից առաջ էլ հանդիսանում էր Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի ամենավառ քննադատներից մեկը։ Չէր խորշում խիստ, բայց փաստարկված կշտամբել վարվող հակահայ քաղաքականությունը, որի վերջնագիրը դարձավ Արցախի կործանումը։ Օրինակ՝ 2022 թվականի այս (https://youtu.be/kXXkBAM-14c?si=EZeX5vf3L_UtesOM) տեսանյութում Միհրանյանը վերլուծում է Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում․ ընթացքում նաև նշում է, թե որքան է «զզվում Նիկոլի պիդա*աս ձայնից»։

Միհրանյանը հայկական սփյուռքի միակ ազդեցիկ ներկայացուցիչը չէ, ում նկատմամբ նման կերպ են վարվել ենթադրաբար ոմն ալկոհոլիկ, հողատու ծաղրածուի քմահաճույքով։ Նման օրինակներից է ֆրանսահայ գործիչ, դաշնակցական Մուրադ Փափազյանը։ Նրա մուտքը Հայաստան արգելել էին կրկին Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։ Հայելի ակումբին տված իր հարցազրույցում (https://youtu.be/Mkj6YfpZewc) նա պնդում է, որ եթե չլիներ Ֆրանսիայի նախագահի միջնորդությունը, նա կշարունակեր զրկված մնալ սեփական հայրենիք այցելելու հնարավորությունից։

Ակնհայտ է, որ Արցախի հանձնումից հետո Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը կոտրելու նպատակով շարունակվում են հետապնդումներն ու նման կարգի ցածր ու նողկալի քայլերը սփյուռքի ակնառու գործիչների դեմ՝ Սփյուռքի ազդեցությունը Հայաստանում (և հակառակը) ոչնչացնելու համար։ Այն, ինչ հայ ժողովուրդը 30 տարի կառուցել է, հետևողականորեն քանդվում է։




դիտվել է 1425 անգամ


Լրահոս


Հազարավոր հանդիսատես կորցրեց իր մշակութային մերձեցման հնարավորությունը․ «ԳՈՅ» թատրոն



Անդրանիկ Թևանյան. քաղաքական գործոն դառնալու համար ՀՀ քաղաքացիության ընդունման քայլը շատ կարևոր է



«Գում»-ի շուկայից ձերբակալված 8 մսավաճառներից 6-ն ազատ են արձակվել



Բերման է ենթարկվել Արագածոտնի մարզպետի օգնականը



Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և շիլա



Վարազդատ Լալայանը աշխարհին հերթական անգամ ցույց տալիս, որ ծանրամարտի հայկական դպրոցն աշխարհի ուժեղագույնների թվում է



Երևանում գրավատան ոսկերիչը և գանձապահը փոխել են ոսկեղենն արժեք չունեցող մետաղներով, կեղծ գրավի պայմանագրեր կնքել՝ պատճառելով մոտ 20 մլն դրամի վնաս



Զիջումները, պայքարից հրաժարումը, ընդհակառակը, ավելի են գրգռում Ադրբեջանին ու հեշտացնում հաջորդ ճնշումը. Վարուժան Գեղամյան



Անդրանիկ Միհրանյանը «Զվարթնոցում» սպասելուց հետո վերադարձել է Մոսկվա



Մեր աշխատանքը նոր է սկսվել. Ահմադ ալ-Շար



Չկա աշխարհում երկրորդ երկիր, որի հարևանների անառողջ հավակնությունների պայմաններում, երկրի ղեկավարումը ստանձնած անձն այդքան հարվածի սեփական բանակին․ Տիգրան Աբրահամյան



Պանթուրքիզմի առաջնային և ամենադժվար լուծելի թիրախներից Հայաստանն է եղել և մնում. Մելքոնյան (video)



Մենք հավատարիմ ենք «Հըզբոլլահ»-ի վերազինումը կանխելուն. Նեթանյահուն



Ի՞նչ են որոշել



Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն



Շուրջ 50 միլիոն դրամ․ մեկ անձից գնման եղանակով հերթական պայմանագիրն ու լուսանկարչական փառատոն կազմակերպող «Ջազի հայկական ասոցիացիա»-ն



Մարմաշենի խճուղու մոտակայքում տեղի է ունեցել վթար. կան վիրավորներ



Փոքր Հայաստանը պետք է ունենա դաշնակիցներ՝ Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Չինաստան. Քոչարյան (video)



Որ հասցեներում լույս չի լինի վաղը



Իմ առարկայի անունը փոխեցին, առանց ինձ հարցնելու, նման բան 1946 թվականին Ստալինն արեց. Աշոտ Մելքոնյան (video)



Ավիահարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հութիների թիրախներին



Աբսուրդ է՝ «խաղաղության խաչմերուկ»-ը Մեղրիի ճանապարհը բացելու քողարկված տարբերակն է. Հարությունյան (video)



Ձյուն, բուք, քամու ուժգնացում… եղանակը դեկտեմբերի 16-ից 20-ը



36 ժամ ջուր չի լինելու



Հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը

Ամենաընթերցվածները



Շուտով



Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը


Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

Leave a Comment