https://arm.sputniknews.ru/20251022/amn-ic-hh-nermutsvats-araqanium-tmramijvoc-e-eghel-ukrainaji-qaghaqaci-e-dzerbakalvel-94946680.html
ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանիում թմրամիջոց է եղել․ Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել
ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանիում թմրամիջոց է եղել․ Ուկրաինայի քաղաքացի է ձերբակալվել
Sputnik Արմենիա
ՊԵԿ աշխատակիցները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, թե ով պետք է ստանար առաքանին ու նրա նկատմամբ հսկողություն են սահմանել։ 22.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-22T16:16+0400
2025-10-22T16:16+0400
2025-10-22T16:17+0400
տեսանյութեր
թմրամիջոցներ
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հայաստան
ամն
խորվաթիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94946514_0:0:1280:720_1920x0_80_0_0_21bf07c421ffe708863cc1c6b222d60d.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանու մեջ հայտնաբերվել է ընդհանուր 675 գրամ համաքաշով սպիտակ փոշենման «կոկաին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։Ձերբակալվել է Ուկրաինաի քաղաքացի Ա․Բ.-ն, որը թմրամիջոցները ստանալուց և իրացնելուց հետո, կրկին թմրամիջոցներով առաքանի ստանալու նպատակով պետք է մեկներ Խորվաթիայի Հանրապետություն։ Ստացված տեղեկությունները փոխանցվել են Խորվաթիայի Հանրապետության իրավապահ մարմիններին։ Վերջինները զննման են ենթարկել առաքանին և հայտնաբերել են 1300 գրամ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց։Ձերբակալված քաղաքացին տեղափոխվել է ՀՀ Քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց համարժեք նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելը) և 399-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նա ձերբակալվել է:
ամն
խորվաթիա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/16/94946514_161:0:1121:720_1920x0_80_0_0_7677ec05cfc28b9383d61fa849fefb03.jpg
տեսանյութեր, թմրամիջոցներ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հայաստան, ամն, խորվաթիա, видео
տեսանյութեր, թմրամիջոցներ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հայաստան, ամն, խորվաթիա, видео
ՊԵԿ աշխատակիցները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, թե ով պետք է ստանար առաքանին ու նրա նկատմամբ հսկողություն են սահմանել։
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ-ից Հայաստան ներմուծված առաքանու մեջ հայտնաբերվել է ընդհանուր 675 գրամ համաքաշով սպիտակ փոշենման «կոկաին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Օդանավակայանի համապատասխան աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել առաքանին ու հայտնաբերել, որ ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանու մեջ այդ զանգվածները եղել են քսուկների տարաների մեջ՝ անձնական օգտագործման իրերի հետ մեկտեղ։ Պարզվել է հնարավոր ստացող անձի ինքնությունը: Քաղաքացին պետք է ժամաներ Հայաստան և ստանար հիշյալ առաքանին։ Ժամանելուց հետո նշված քաղաքացու նկատմամբ սահմանվել է հսկողություն»,- ասված է հաղորդագրությունում։
Ձերբակալվել է Ուկրաինաի քաղաքացի Ա․Բ.-ն, որը թմրամիջոցները ստանալուց և իրացնելուց հետո, կրկին թմրամիջոցներով առաքանի ստանալու նպատակով պետք է մեկներ Խորվաթիայի Հանրապետություն։ Ստացված տեղեկությունները փոխանցվել են Խորվաթիայի Հանրապետության իրավապահ մարմիններին։ Վերջինները զննման են ենթարկել առաքանին և հայտնաբերել են 1300 գրամ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց։
Ձերբակալված քաղաքացին տեղափոխվել է ՀՀ Քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց համարժեք նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելը) և 399-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նա ձերբակալվել է: