Մահացել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրյանը

Հասարակություն

22.10.2025 | 15:55

Մահացել է հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրյանը։

«Իմ փոքրիկ սիրելի հորաքույրը լքեց մեզ»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է Շառլ Ազնավուրի դուստը՝ Սեդա Ազնավուրը։

Նա նաև հոր ու հորաքրոջ համատեղ մի լուսանկար է հրապարակել ու գրել․ «Նրանք միասին են»։

Աիդա Ազնավուրյանը, որը ֆրանսիահայ կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի կինն էր, իր մահկանացուն կնքել է 102 տարեկանում։

Leave a Comment