Վաղարշապատում այսօր սկսվում է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Համայնքային իշխանության համար պայքարի դուրս եկած ութ քաղաքական ուժերը՝ «Հաղթանակ» դաշինքը, «Համահայկական ճակատ», «Հանրապետություն», «Մայր Հայաստան», «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայրենիք» կուսակցությունները 24 օր՝ մինչև նոյեմբերի 14-ը Վաղարշապատ համայնքի բնակավայրերում կներկայացնեն իրենց նախընտրական ծրագիրը: Նոր խոշորացված Վաղարշապատ համայնքում ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 70 հազար 22 մարդ։