Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի խոսնակներն իրենց վրա պետք է վերցնեն հանրություններին մերձեցնելու գործը


Քաղաքականություն


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումը շատ դրական է գնահատում։

«Կազամակերպչին շատ շնորհակալ եմ այդ հանդիպման համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանը հայտարարեց, թե ադրբեջանցի գործընկերոջ հետ երկուստեք եկել են այն ընկալման, որ իրենց վրա պետք է վերցնեն հանրություններին մերձեցնելու ու խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը։

«Ես պետք է ասեմ, որ իմ գործընկերոջ մոտ կար այդ ընկալումը, շատ դրական ու ջերմ հանդիպում է տեղի ունեցել»,- մանրամասնեց Սիմոնյանը։

Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանի խոսնակները եկել են այն մտքին, որ այս ամենը պետք է արվի հնարավորինս արագ։


Leave a Comment