Թող Ադրբեջանի նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ, ես էլ կգնամ, բայց կան հարցրեր, որ պետք է մինչ այդ քննարկենք․ Ալեն Սիմոնյան

Սահիբա Գաֆարովայի հետ շատ դրական, ջերմ հանդիպում ենք ունեցել։ Պայմանավորվել ենք կոնկրետ քայլերի մեխանիզմ քննարկել, առաջարկել. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, ոչ միայն մեր ընկալման մեջ է, այլ նաև ադրբեջանական կողմի մեջ, Ողջունում եմ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը և սպասում ենք շատ կարևոր հարցերի փոխադարձ լուծմանը»,-նշել է նա։

Անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիներին՝ Սիմոնյանը նշեց, որ Բաքվում գտնվող հայ գերիների, պահվող անձանց մասին խոսակցությունը միշտ կար ոչ միայն Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ, այլև հրապարակային մասով։

Անդրադառնալով փոխայցելություններին նա ասաց․ «Թող իրենց [Ադրբեջանի] նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ, ես էլ կգնամ։ Բայց կան հարցրեր, որ պետք է մինչ այդ քննարկենք։ Ոչ միայն անվտանգության հարցը, այլև Բաքվում պահվող անձանց հարցը»։

Մի քիչ դժվար է մեզ համար գնալ այնտեղ, երբ միևնույն ժամանակ գիտես՝ պահվող անձինք կան։

 

Leave a Comment