19-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց, կաթուցիչ և ծալովի դանակ են հայտնաբերվել



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 20-ին Կողբի փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և իր կողմից շահագործվող «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տարել 19-ամյա մի երիտասարդի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2,93 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ, ծալովի դանակ, հարմարեցված բռնակով փայտե մահակ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանություն



Leave a Comment