Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը երեկ հրավիրվել է ՔԿ և հարցաքննվել


Հայաստան


Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը երեկ երեկոյան հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել։

Քննչական կոմիտեից NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին, որ համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձը հարցաքննվել է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին իշխանական լրատվամիջոցներով ձայնագրություն է շրջանառվել՝ Նաթան Սրբազանի և այլևս կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանի մասնակցությամբ, որտեղ վերջինս բողոքում է, թե Վեհափառը պարտադրում է իրեն՝ ընտանիքի անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։

ՆԳՆ-ն նշված ձայնագրության առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, որտեղ էլ վարույթ է նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):



Leave a Comment