Էական խոչընդոտներ չկան. Ռյաբկովը` Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման մասին

https://arm.sputniknews.ru/20251022/eakan-khvochyndvotner-chkan-rjabkvovy-putin-tramp-hnaravvor-handipman-masin-94935850.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92426164_187:0:1575:1041_1920x0_80_0_0_fd1e1b358e3bbbb17c2d6b23afc04de1.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, սերգեյ ռյաբկով

ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, սերգեյ ռյաբկով

Բաժանորդագրվել

Ռյաբկովն ընդգծել է, որ բարձր մակարդակով ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը էական խոչընդոտներ չի տեսնում Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման համար, սակայն դա հեշտ գործընթաց չէ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Էական խոչընդոտ չեմ տեսնում։ Հարցն այն է, որ Անքորիջում նախագահների սահմանած պարամետրերը, շրջանակները կոնկրետություն ստանան։ Պետք է խոստովանել` դա բարդ գործընթաց է։ Բայց դիվանագետները հենց դրա համար են, որ զբաղվեն այդ հարցերով», – ասել է նա։

Փոխարտգործնախարարը հայտարարել է նաև, որ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։

Լավրովը խոսել է Պուտինի և Թրամփի պայմանավորվածությունների իրագործման մասին

Ռյաբկովի խոսքով՝ դեռ որևէ պայմանավորվածություն չկա Բուդապեշտում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման վերաբերյալ։

Հիշեցնենք` հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, որն ամենաերկարատևներից մեկն է 2025 թվականի սկզբից ի վեր։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հեռախոսային բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Բուդապեշտում Պուտինի հետ անձնական հանդիպում անցկացնել։
Երկու շաբաթվա ընթացքում կամ ավելի ուշ. Պեսկովը` Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման մասին

Leave a Comment