Պեպ Գվարդիոլան ամփոփել է «Վիլյառեալի» նկատմամբ տարած հաղթանակը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների Լիգայի 3-րդ տուրում «Վիլյառեալին» 2-0 հաշվով հաղթելուց հետո նշել է, որ իր մրցակիցը երկրորդ խաղակեսում 20 րոպե ավելի ուժեղ էր։

«Մենք լավ խաղացինք, շատ լավ։ Ճիշտ է, որ նրանք երկրորդ խաղակեսում մեզ 20 րոպե գերազանցեցին։ Բայց ամեն ինչ լավ է, տրամադրությունը հիանալի է, ես շատ ուրախ եմ ամեն ինչի համար։ «Մանչեսթեր Սիթին» գոլերը խփեց ճիշտ ժամանակին։

Հիմա մեզ Չեմպիոնների Լիգայում երկու տնային խաղ կա։ Մենք պետք է դուրս գանք խաղադաշտ և յուրաքանչյուրում երեքական միավոր վաստակենք։ Մենք հասկանում ենք, որ մրցաշարում հաջողությամբ շարունակելու համար մենք պետք է շարունակենք միավորներ հավաքել», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի ընդհանուր մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ յոթ միավորով։ «Վիլյառեալը» մեկ միավորով 30-րդն է։

Leave a Comment