Մարկուս Ռեշֆորդ․ «Դուք կարող եք միայն վայելել նման թիմի կազմում խաղալը»

«Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի երրորդ տուրում «Օլիմպիակոսի» նկատմամբ տարած 6-1 հաշվով հաղթանակը։

«Դուք կարող եք միայն վայելել նման թիմի կազմում խաղալը։ Ես գոհ եմ այսօրվա խաղից, հատկապես երկրորդ խաղակեսում։ Անկասկած, դժվար էր տասը հոգով մրցակցի համար», – Ռեշֆորդի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» 6 միավորով 9-րդն է։ «Օլիմպիակոսը» 1 միավորով 32-րդն է։

Leave a Comment