Հրատարակությունը պնդում է, որ ԱՄՆ փախստականների վերաբնակեցման ծրագրի վերանայման շրջանակներում 7500 մարդու առավելագույն քվոտաներից առնվազն 7000 տեղ կհատկացվի աֆրիկաններին, ովքեր նախկինում չէին կարողանում օգտվել ծրագրից։
Մինչ օրս Միացյալ Նահանգներ է մուտք գործել 400 սպիտակամորթ հարավաֆրիկացի, սակայն ևս 6000 աֆրիկաններ կարող են վերաբնակեցվել երկրում արդեն հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին։ Մնացած տեղերը, շարունակում է թերթը, կհատկացվեն կամ անգլերեն խոսողներին, կամ նրանց, որոնց խոսքի ազատության վերաբերյալ հայացքները համընկնում են ամերիկյան վարչակազմի հայացքների հետ։
WP-ն հիշեցրել է, որ Թրամփի օրոք փախստականների վերաբնակեցման ծրագիրը կտրուկ կրճատվեց։ Ջո Բայդենի նախագահության վերջին տարում փախստականների սահմանաչափը 125,000 էր, և տեղերի մեծ մասը տրամադրվեց Աֆղանստանից և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից եկած մարդկանց։